Starnews.am-ը գրում է․
«Ռանդևու» հաղորդման եթերում էր ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Խոսելով ներկայիս հնարավորությունների և անցյալում ունեցած դժվարությունների մասին` Աշոտ Ղազարյանը մի դեպք հիշեց,երբ նկարահանման ժամանակ օղի խմելու տեսարանի համար ջուր չգտնելով` ձեռքի տակ ծաղկամանի «փտած» ջուրն են խմել։
Ամիսներ առաջ ապատեղեկատվության կիզակետում հայտնվեց նաև արտիստի անունը։ Մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Աշոտ Ղազարյանի ինքնազգացողությունը Ամերիկայից Հայաստան վերադառնալու ճանապարհին կտրուկ վատացել է և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Մարդիկ իրենց լայքի համար ինչ ասես կանեն։ Ես իրենց բան չեմ ասում։ Եթե փող եք աշխատում նամուսով, խղճով աշխատեք»։
Հաղորդման բլից հարցերին Ղազարյանը տվեց իր անկեղծ պատասխանները։
Ինչի՞ համար էք ափսոսում:
Ափսոսում եմ, որ մեծացել եմ։ Արդեն 75 տարեկան եմ։ Ափսոսում եմ, որ քիչ մնաց ուրախացնեմ էս ժողովրդին:
Մարդ,ով գիտի Ձեր մասին ամեն ինչ:
Դա իմ կինն։ Երկու տարի հետո Աստված, որ ուզի, մեր ոսկե հարսանիքը կնշենք՝ 50տարին»։
Ինչը՞ կփոխեիք Ձեր մեջ.
Շատ հավատում եմ մարդկանց։ Այնքան ա եղել, որ հավատացել, նվիրվել եմ շահագործել են։ Մի քիչ մարդկանց հետ զգույշ լինելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: