Tert.am-ը գրում է․
Շատ լավ բան է, երբ մարդիկ ուզում են մի բան քննարկել, հասկանան որտեղ սխալվեցին, որտեղ ճիշտ գործեցին, այդյոք իրենցից ինչ-որ բան կախված էր:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Ես ինչքանով որ գիտեմ, ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձգձգել նորից հանհասկանալի է եղել, թե մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել:
Իսկ եթե ուզում են ինչ-որ հարցով ինչ-որ բան ուղղել այսօրվա գործող վարչապետին, ես դա անընդունելի եմ համարում, որովհետև բոլորիս նպատակը պետք է լինի, թե ինչպես հայաստանը հզորացնենք:
Ամենակարևոր հարցը, որ քաղաքացիները տալիս են՝ այդ որ 30 տարի կարողանում էիք Ղարաբաղը անկախացնել, լավ իրո՞ք չեք անկախացրել, «ինադ եք ընկել» չեք ուզեցել, որ անկախանան, բա ինչից եք խոսում: Եթե 30 տարի չի անկախացել, արդեն մնացածը աճպարարություն է»,- ասել է պատգամավորը: