Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվի ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Արատաշատ ԲԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել