Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը:
Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել