Tert.am-ը գրում է․
Իրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր վարչակազմի հետ:
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։
«Ներկայումս Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա բացատրել է, որ ապագայում Իրանի իշխանությունները որոշումներ կկայացնեն՝ հիմնվելով Սիրիայի նոր վարչակազմի գործողությունների վրա։ Բաղային հիշեցրել է, որ Իրանը հանդես է գալիս Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օգտին ու ընդգծել, որ սիրիացի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։
Նախօրեին էլ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի սահմաններից դուրս չկան զինված խմբավորումներ, որոնք կենթարկվեն Թեհրանին։