Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբերի սպառողական գների ինդեքսը, ըստ որի այն աճել է 1.4 %-ով։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1,7 %-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները ՝ 4,1 %-ով, տրանսպորտը 5,7 %-ով, կրթությունը 7,9 %-ով, առողջապահությունը՝ 2,5 %-ով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 1,7%-ով։
2,5 %-ով նվազել են հագուստի և կոշիկի գները, 2,7 %-ով կենցաղային տեխնիկայի գները։
15,3 %-ով թանկացել է ձիթապտղի յուղի գինը, 9,8 %-ով բանջարեղենի գները, սուրճը թանկացել է 14,9 %-ով, իսկ ոսկերչական զարդերը թանկացել են 14,6 %-ով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել