Lurer.com-ը գրում է․
Դուք ինչքան ցույց եք անում՝ մեր վարկանիշը բարձրանում է։ Հենց ժողովուրդն ինչ–որ սխալների պատճառով բացասական տպավորություն է ստանում կամ ինչ–որ բանի հետ համաձայն չէ, նայում է ձեր կողմ ու ասում՝ մեղա Քեզ Տեր Աստված, այնուամենայնիվ, ո՛չ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Իհարկե, ցույցերի հետ կապված ՀՀ–ում որևէ սահմանափակումներ չկան։ Ձեր խնդիրը կայանում է նրանում, որ չեք հասկանում, որ երբ երկրում կա ընտրական մեխանիզմ, այդ դեպքում ցույց անելը բավականին դժվար է, որովհետև մարդը գիտի, որ եթե փոփոխություններ է ուզում անի՝ հաջորդ ընտրություններին կանի»,– ասաց նա՝ պնդելով, թե այդ մեխանիզմները մինչև 2018 թվականը չեն եղել։
«Հերի՛ք է մեր ժողովրդին տանենք, մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին։ ՀՀ–ի սահմանները հստակ են։ Այո՛, ադրբեջանական զորքերի մի մասը գտնում է ՀՀ ինքնիշխան տարածքում, դա փաստ է, մենք դրա համար պայքարում եք, բայց ես ու դուք պատրաստ չենք հարձակվել»,– ասաց նա։
Սիմոնյանը նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանին առաջարկեց գնալ Ջերմուկ․ «Տեղը գիտե՞ք չէ Ջերմուկի, ես բենզինի հարցը կլուծեմ, առա՛ջ»։