168.am-ը գրում է.
Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի 30 քաղաքացու, այդ թվում՝ փոխվարչապետի, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության և ֆինանսների նախարարների նկատմամբ:
«Որպես պատասխան բրիտանական կողմի թշնամական գործողություններին՝ որոշում է ընդունվել ռուսական ստոպ-ցուցակում ներառել հակառուսական ոլորտում իրենց դրսևորած քաղաքական իսթեբլիշմենթի, ռազմական բլոկի, բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի լրագրողական կորպուսի մի շարք ներկայացուցիչների»,- մասնավորապես ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պաշտոնյաներից բացի, ՌԴ-ի սև ցուցակում են հայտնվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչներ, The Times և Daily Mail թերթերի լրագրողներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել