«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։ Բնականաբար, այդ «աշխատանքի» դիմաց նա վարձատրվում է եւ անընդհատ արտերկիր է մեկնում` Փաշինյանի հետ, որտեղ նկարում է նրա ամեն քայլը` հեծանիվ վարելուց մինչեւ հյուրանոցի համարի պատուհանագոգին նստած` գիրք կարդալը: Իսկ երբ «շեֆը» խորհրդարանում է, Ռուպր Դավոն ստվերի պես ուղեկցում է նրան: Երբ Փաշինյանը դահլիճում է, նա բարձրանում է լրագրողների համար նախատեսված օթյակ: Երեկ, երբ Փաշինյանն ամբիոնից անթույլատրելի հակահայկական մտքեր էր հայտնում, ինչին օթյակում գտնվող լրագրողներն արձագանքեցին ռեպլիկներով, նա փորձեց սաստել վերջիններիս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/743309cf275c89fd14b25eda385768b4
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել