ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շուտով Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի, որը բանակցություններ կվարի հակամարտությունը դադարեցնելու համար:Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դուք կտեսնեք շատ բարձրաստիճան հատուկ բանագնացին, ով վայելում է մեծ հեղինակություն, ում հանձնարարված է լինելու Ուկրաինայում հասնել խաղաղ կարգավորման»,- նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը:

Ըստ աղբյուրի՝  հատուկ բանագնացը շուտով կնշանակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել