Starnews.am-ը գրում է․
HerMine dialog-ին հյուրընկալվել էին Արտավազդ Ամիրյանը և նրա կինը՝ Մարիամ Ամիրյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։
«Զույգի Ամերիկա տեղափոխվելու պատճառները որո՞նք էին» հարցին Արտավազդ Ամիրյանը հետևյալ կերպ պատասխանեց.
«Շատ են այդ հարցը տվել նմանատիպ ձևակերպմամբ` դե դու Հայաստանում խնդիր չունեիր, ամեն ինչ նորմալ էր։ Այո, ես վերջին շրջանում աշխատում էի քաղաքապետարանում, մշակույթի վարչությունում վարում բազմաթիվ միջոցառումներ, այն էլ պետական մասշտաբի։ Ես երբեք ինձ վատ չեմ զգացել Հայաստանում ու ունեի իմ կազմակերպությունը, որը զբաղվում էր տարբեր միջոցառումների կազմակերպմամբ։ Եկավ մի պահ, երբ ես 15 օրով եկա Միացյալ Նահանգներ`որպես տուրիստ։ Մտածեցի ինչ՞ կարելի է անել այստեղ, որ ինչ որ մի բան փոխեմ իմ մեջ և առհասարակ կարիերայի մեջ և քանի որ այստեղ կային հայկական հեռուստատեսություններ, ինձ առաջարկ եղավ մասնակցելու որոշակի պրոյեկտներում, համաձայնվեցի։ Որոշեցի ք տեղափոխվել այստեղ, որպեսզի ես շարունակեմ, ընդամենը 7-8 օրվա մեջ է եղել որոշումը, որ պիտի գնանք Միացյալ Նահանգներ։Այնպես ստացվեց ,որ ի ուրախություն ինձ և մեր ընտանիքի աշխատանքի բերումով պահանջարկի, ընթացքում չստացվեց հաճախակի գնալ գալը ՝ շուրջ արդեն 9տարի։ Ասեմ որ ընդհանրապես մի օր չի եղել, որ Հայաստանից կտրվենք թե՛ մտովի, թե՛ երազներում, թե՛ ընտանիքում խոսքի, թե՛ մշակույթի, լեզվի պահպանման հարցերում։ Միգուցե եղել են դեպքեր և բացառություններ ու կան ,որ մարդիկ կարճ ժամանակում մեծ հաջողություններ են գրանցել։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։