Tert.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 13-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և նրա հետ համատեղ կանցկացնի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի ԱՄՆ պետքարտուղարին, ով կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի շրջանակում դաշնակիցների հետ հանդիպմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի օրերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավանդաբար անցկացվում են Հյուսիսատլանտյան խորհրդի նիստեր՝ կազմակերպության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել էր, որ Բլինկենը պատրաստվում է քննարկել Ուկրաինային տրամադրվող օգնությունը Բրյուսել կատարած այցի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել