Tert.amLife-ը գրում է․
Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Կարեն Սևակը, Ռազմիկ Ամյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու մյուս արտիսները պատրաստվում են Արա Մարտիրոսյանին նվիրված «Բաժանում չի լինում» խորագրով համերգին:
Նրանք ինստագրամում հրապարակել են վերջին փորձերից տեսանյութեր:
«Մեզնից հեռացար, բայց ձայնդ միշտ մեզ հետ կմնա... միշտ կշարունակենք երգել քո հոգու խոսքերը», -ինստագրամի իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը:
Սիրուշոն ևս հրապարակում է արել. «Մահն անգամ չի կարող բաժանել»,- գրել է երգչուհին:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս հրապարակում է արել համերգի նախապատրաստական աշխատանքներից և գրել, որ շատ էմոցիոնալ պահ է:
Համերգին կհնչեն Արամ Մարտիրոսյանի սիրված երգերը՝ ընկերների կատարմամբ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել