Starnews.am-ը գրում է․
«Ռանդևու» հաղորդման հյուրն էր ազգային երգերի մեկնաբան ,երգչուհի Արփին։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց զրույցից հետաքրքիր մասերը:
Հերթական թեման սկանդալն էր`հին երգերը նորովի ներկայացնելու վերաբերյալ:
«Ինչն՞ է հետաքրքիր, որ ես իմ մեջ միշտ սիրել եմ նորը, նոր ձևն ու նոր ձեռագիր ցույց տալը։ Դասականը միշտ կար, և ես չէի ուզում բերել նույն բանն ու նույն ձևով երգել։
Բնականաբար, չեմ մտածել ,թե ինչի՞ միջով եմ անցնելու, որովհետև չէի անի այդ քայլը։ Հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ էի ,քանի որ իմ ամբողջ արածն ընկավ ջուրը և ասես հավասարվեց զրոյի և հավասարեցրեցին զրոյի։ Փակվեցին իմ առաջ ոչ միայն որոշ կազմակերպությունների, թիվիների դռներ, այլ նաև ինքս իմ մեջ փակվեցի։ Ինձ համար ամենավատը դա էր, որովհետև շատ մեծ տրավմայի ենթարկվեցի և կարող էի հիասթափվել , չշարունակել, չերգել ։Մի կարևոր բան կար ՝չէի փոշմանում, չէի փոշմանում ,որ դա մենք արել ենք, որովհետև ես ուղակի հասկացա, որ պետք է հանգիստ թողնել այդ ամեն ինչը, հասարակությանը, քանի որ մենք շատ քառակուսի ենք մտածում։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։