Starnews.am-ը գրում է․

«Oragir.News»-ի տաղավարում  դերասանուհի, երգչուհի Արմինե Գրիգորյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց ցրույցից հետաքրքիր հատվածներ։

Երգչուհին խոսեց 2018 թվականի հեղափոխության և իր կողմից ցուցաբերված  աջակցության մասին:  Արմինե Գրիգորյանը նշում է ,որ իշխանափոխությունից հետո ոչ միայն նա է փոշմանել,այլև ազգի 73%-ը։

«Հետաքրքիր է, որ մարդկանց են մեղադրում  աջակցության համար ,բայց նրանց չեն մեղադրում ,որ ստել են։ Պաշտպանել են,որովհետև փոփոխություն էին ուզում և որ երկիրն առաջ գնար։ Ես պատերազմից առաջ եմ հասկացել շատ բաներ, նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ։ Այդ կորոնավիրուսի փոքրիկ ու ոչ միայն փոքրիկ նաև մեծ տհաճ  բաներն իրենց կազմակերպած։ Երբ իրենց կողմն աշխատում էր և իրենց ամեն ինչ կարելի էր, իսկ սովորական մարդկանց ոչինչ չէր կարելի։ Ես այդ օրերին ճնշում ունեցա մինչ օրս,տենց բաներ չունեի նախկինում։ Ինչքան մարդիկ հոգեպես ճնշվեցին։ Մի խոսքով սուտն ու այդ էժան խաղերը շատ տհաճ էին։ Եթե ես մինչև դա հասկանում էի,որ արդեն սխալ է այդպես չպետք է լիներ, դրանից հետո ավելի փաստացի բաներ եղան։

Պատերազմը երբ սկսվեց ես 1 վայրկյան կասկած չունեի ,որ պարտվելու ենք։Արդեն ինձ պարզ էր,փոքր երեխաներ չենք, կյանք ենք տեսել, իմաստացել ենք։ Պարտադիր չէ ինչ-որ բաներ տեսնենք, նոր հասկանանք,կան մարդիկ ,որոնց նայում ես և ընդանուր խարակտերիստկան տալիս  եսլ և դա գալիս է տարիքից ու փորձից։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել