Factor.am-ը գրում է․

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանին իր քաղաքական կնքահայրը չի համարում, նույնիսկ վատ է զգում, որ ասոցացնում են իրեն գործող իշխանության հետ, հիմա ինքն իրեն դիրքավորել է որպես նոր քաղաքական ուժի լիդեր, ով միայն քննադատում է ու չի կարող աջակցել գործող վարչախմբին։

Factor.am-ին տված հարցազրույցում Մարությանը խոսել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իր հարաբերությունների, Փաշինյանի լեգիտիմության եւ նոյեմբերի 9-ից հետո իր մոտեցումների մասին։

-Ի՞նչ էիք անում նոյեմբերի 9-ին,գիշերը որտե՞ղ էիք։

-Ես Արցախում էի իմ ջոկատի հետ։ Փաշինյանը կոչ արեց, որ բոլոր համայնքների քաղաքական ղեկավարները (ընդ որում, ես դա հեռուստատեսությունից իմացա, ինձ ոչ ոք տեղյակ չէր պահել, ինձ հետ չի քննարկվել)», մինչև պատերազմն էլ մեր հարաբերություններն արդեն խնդիրներ ունեին, որովհետև ես բազմաթիվ անհամաձայնություններ էի հայտնել:

 հենց այդ ժամանակից էլ սկսել եմ բողոքը իշխանության վարքից, գործողություններից, բարձրացրաձայնել եմ սոցիալական խնդիրներն ու անարդարության մասին, օրինակ` պարգևավճարների թեման, որ համարում եմ անիմաստ ծախս։

-Ձեր քարոզարշավին Փաշինյանը անձամբ էր մասնակցում, անգամ նախորդ տարի հայտարարեց, որ Դուք գնացել եք ու աջակցություն եք խնդրել, ինքն էլ չի մերժել։

-Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ գնացել ու իրենից օգնություն եմ խնդրել, միգուցե ինչ- որ քննարկման ժամանակ է եղել, ասել եմ՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ․ այդպիսի հարց նույնիսկ չի եղել:

- Անցած տարվա Երեւանի ավագանու ընտրություններին մասով ինչ կասեք։

 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տապալվել է։

Անցած տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը իրականում չունի ժողովրդի աջակցությունը, մենք մինիմալ ֆինանսական կարողություններով, որովհետև չունենք ոչ օլիգարխ ընկերներ, ոչ էլ տարբեր մարդկանց հետ պայմանավորվածություններ, մենք մեր քաղաքական ուժի շնորհիվ մասնակցեցինք ընտրություններին և բավականին մեծ տոկոս հավաքեցինք։ Ես սա համարում եմ մեծ ցուցանիշ»։

-Օրինակ Դուք քաղաքապետ եղած ժամանակ, ասե՞լ եք Նիկոլ Փաշինյանին, որ ինչ-որ հարցերում ինքը սխալ է։

-Ես միշտ ասել եմ, որ ՔՊ-ի հետ «դե յուրե», կարող է, կապ եմ ունեցել, բայց «դե ֆակտո» քաղաքական ոչ մի կապ չեմ ունեցել։ Ես ունեի իմ ոլորտը, իմ քաղաքապետի պաշտոնը, քաղաքում իմ թիմն է աշխատել, էդ թիմը տարբերվում էր ՔՊ-ի թիմից։

Հ.Գ.

Հայկ Մարությանը, եզրափակելով իր խոսքը, հայտարարել է, որ մասնակցելու է հաջորդիվ ընտրություններին, բայց նաեւ ընդգծել է, թե իր շարժումը չի առաջնորդելու ավանդական դարձած բողոքի ցույցերով ու երթի մոտիվներով, որովհետև համոզված է, որ ժողովուրդն այս անգամ շահագրգռված կլինի՝ ընտրություններին մասնակցել ընտրությամբ, այլ ոչ թե քաղաքական շարժումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել