Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Մինչ նա արձակուրդում է, կուլիսներում նրա պաշտոնանկությունն են լոբբինգ անում, եւ դրան լծվել են ոչ միայն թիմակիցները՝ ՔՊ-ականներ, Արսեն Թորոսյանը՝ իր համախոհների հետ, այլեւ ոլորտից ոմանք։ Համարում են, որ նա տապալել է ոլորտի կառավարումը՝ ֆինանսական խնդիրներ, պետպատվերի պարտքեր, համաճարակային անվերահսկելի վիճակ։ ՔՊ-ական վերնախավին առաջարկել են ոլորտում ընդունված անձի թեկնածություն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին, ով բժիշկ է, ադմինիստրատոր եւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել