«Հրապարակ» թերթը գրել է.
Իշխանականներն աչք չեն բացում քեֆ-ուրախություններից։

«Հրապարակ»-ի  տեղեկություններով ՝ օրերս Վանաձորում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետի ԺՊ Արկադի Փելեշյանի` Ակայի որդու` Լևոնի ճոխ հարսանիքը։ 500 հոգանոց հանդիսությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Լոռու մարզի իշխանական ՔՊ-ական «էլիտան»։

Քավորը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայր, Լոռու մարզի Գուգարքի բաժնի նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովն է եղել, ով Ակայի հետ մտերիմ է ու վաղուցվանից  քավոր-սանիկական կապերիմմեջ է։

Պատմում են, որ ներկաները լավ քեֆ են արել, կերել-խմել։ Տոնական սեղաններին ծովամթերքի տեսականու պակաս չի եղել։ Հարսանիքն իրենց կատարումներով ծաղկեցրել են Թաթա Սիմոնյանը, Արկադի Դումիկյանը, Արամ Ասատրյանի թոռը` Գրիշոն, ով հրավիրվել է Ակայի կրտսեր որդու ցանկությամբ։ Նրա ծնունդը համընկել է եղբոր հարսանիքին։ Հանդիսությունը վարել է Ռաֆայել Երանոսյանը։ Իսկ հարսանիքի անակնկալը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նվերը նորապսակներին` հսկա ծաղկեփունջ ու ժամացույցներ երիտասարդ զույգին։ Հարսնացուն հասարակ ընտանիքից է։

 

   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել