Հայաստանը զորավարժություններին չի մասնակցի: Գերատեսչությունում նշել են, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Երեք օրվա ընթացքում զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։ Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել