Tert.am-ը գրում է.

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:

ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․

«Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումն ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլև միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։

Հայ մշակութային ինքնությունն իր խորը արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ 

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 և 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետևյալ առանցքային միջադեպերը։

• Սբ. Եղիշե Առաքյալի վանք։ 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է։ 2023թ. լուսնկար-ապացույցից երևում է, որ հեռացվել են հայերեն գրությունները և պղծվել կրոնական խորհրդանիշները։ Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երևույթ է դարձել 2020թ. պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել