Armenpress.am-ը գրում է.

Հանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:

Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ  2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:

Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց: 

«Պատվաստումների բարձր մակարդակի արդյունավետությունն առավել տեսանելի է կարմրուկի պարագայում։ Պայմանավորված պատվաստումների բարձր ցուցանիշով՝ Հայաստանը 2007 թվականից կարմրուկի առումով համարվում էր էլիմինացված երկիր: Այսինքն՝ Հայաստանում չէին գրանցվում կարմրուկի տեղական փոխանցման դեպքեր: Դիտվում էին բերովի դեպքեր, որոնք շատ մեծ տարածում չէին գտնում: Այնինչ այսօր այլ իրավիճակ է։ Վերջին 16 տարիների ընթացքում քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հետևանքով  2023 թվականի բերովի դեպքը տեղային բռնկման պատճառ հանդիսացավ, ստեղծվեց համաճարակային իրավիճակ, որը շարունակվում է 2024 թվականին»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել