keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ու՞ր է անհետացել Էդգար Իգիթյանը. ինչու՞ այլևս չի նկարահանվում սերիալներում

visibility 800 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է․

Դերասան Էդգար Իգիթյանը  երկար ժամանակ համարվում էր հայկական հեռուստասերիալների ամհնապահանջված դերասաններից մեկը։ Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր նոր նախագիծ անմիջապես բարձր վարկանիշ էր ունենում, իսկ նրա հերոսները միանգամից սիրվում էին լսարանի կողմից։

Ու չնայած նման հաջողությանը, դերասանը տևական ընթացք է, ինչ հանդես չի եկել նոր նախագծով՝ ստեղծագործական դադարի մեջ է։ Կան խոսակցություններ, որ Էդգարը այս շրջանում զբաղված է սեփական բիզնեսի առաջխաղացմամբ ու հենց դա է էկրաններից «անհետանալու» պատճառը։

Այնուամենայնիվ, դերասանը հետևորդների հետ կապը պահպանում է սոցիալական հարթակներում երբեմն արված հրապարակումների միջոցով։ Էդգարի վերջին հրապարակումները ընտանեկան բնույթ էին կրում։ Դերասանը մեկ անգամ չէ, որ նշել է՝ առաջինը ընտանիքն է։ Հավելենք, որ Էդգարը տարիներ շարունակ է ամուսնացած է մարզիչ Լուսինեի հետ։ Զույգը մեծացնում է իրենց միակ որդուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել