Tert.am-ը գրում է.


Հունիսի 12-ը նոր մարտի 1-ն  է մեր կյանքում։

Այս  մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին։ Այս մարդկանց ճակատից այդ խարանը պիտի դուրս չգա։ Այո, հունիսի 12-ը նոր մարտի 1-ն  է։ Այն մարդն էր բացակայում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, հոգիս փառավորվում է։

Ուղղակի դա էր բացակայում։  Բայց նույն գործողությունը նույն կերպով, նույն ոգով դրսևորած այս մարդը իրագործեց դա նաև այդ օրը։ Իրագործեց՝ այս անգամ գտնվելով ԱԺ պարիսպների թիկունքում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Այն, ինչ գործել է, հավասարազոր է մարտի 1-ին, և միակ մեղավորն առաջին հերթին ստախոսն է՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- ասեց նա։

«Նաև նրա պոչից կախված մնացած բոլոր մունետիկները, ի մասնավորի՝ ոստիկանապետը, որը կոնկրետ ներկա էր իրադարձությունների կիզակետում և նրա  շուրջ գտնվող բոլոր նրանք, ովքեր այդ հրամանը տվել են, նաև բոլոր այն ոստիկանները, ովքեր իրագործել են այդ ապօրինի հրամանը»,- ասաց Սրբազանը։

Նա ընդգծեց՝ այդ օրվա բոլոր դեպքերն արձանագրված են, իրենք իրավական գործընթաց են սկսելու։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ոստիկանները բիրտ ուժից բացի, նաև հատուկ միջոցներ էին կիրառել պայքարի մասնակիցների նկատմամբ, իշխանությունն էլ արդարացրել էր դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել