ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվեց։

Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նրան տարան ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին։

Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ կգնան բաժին` հասկանալու, թե իրականում ինչ գործի մասին է խոսքը։

«Ամեն ինչ պարզ է, մեր ուզածով պետք է լինի ամեն ինչ։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուրդը հաղթանակ ունենա»,– ձերբակալությունից առաջ ասաց Գերասիմ Վարդանյանը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձանագրեց, որ մոտեցած աշխատակիցներից բացի փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսնելուն պես, որ ինքը նկարում է, արագ հեռացել են։ Նրանց մեքենաները եղել են ոստիկանության պետհամարանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել