Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է իր աջակցությունը Ուկրաինային, բայց զորք չի ուղարկի, որպեսզի չդառնա հակամարտության մաս։

Գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Չնայած մենք մեծացնում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանությանն ուղղված աջակցությունը, մենք չենք նախատեսում ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա կամ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հովանոցը տարածել այնտեղ: ՆԱՏՕ-ն չի դառնա հակամարտության մաս»,- ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, տեսականորեն հնարավոր կլիներ ռուսական հրթիռները խոցել Լեհաստանի կամ Ռումինիայի տարածքից, օրինակ, Patriot մարտկոցների օգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել