Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ, այսօր Կիրանցում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, էլի ասում եմ, մենք հիմա ոչ թե նոր սահման ենք գծում, այլ մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Այս նախադասությունից ոչ մի բառ ո՛չ կարելի է ավելացնել, ո՛չ կարելի է պակասեցնել, և մենք գնում ենք էդ տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:

Դիտարկմանը, որ հիմնական մտահոգությունն անվտանգության հետ է կապված՝ կոնկրետ Կիրանցում, գյուղի բնակիչների համար երաշխիքներ ստեղծվո՞ւմ են, վարչապետն արձագանքեց.

«Այո, մենք երաշխիքները ստեղծում ենք հիմա, էն, ինչ որ տեղի է ունենում, ինչո՞ւ է այս ամեն ինչը տեղի ունենում՝ Էդ գիտակցումից, որ անվտանգության երաշխիք 2024 թվականի հունվարի-փետրվարի դրությամբ էս գյուղերը անվտանգության երաշխիք չունեն:

Մենք հիմա սյուն առ սյուն ստեղծում ենք էդ անվտանգության երաշխիքը, հասկանում ե՞ք: Այս հատվածում բացի ճանապարհից նաև այլ անվտանգային կոնստրուկցիա կկառուցվի, գուցե, չի բացառվում, որ մենք պատ կառուցենք էստեղ, որպեսզի մարդիկ հոգեբանորեն ավելի։ Բայց ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել