Tert.am-ը գրում է.

Օրերս հայտնի էր դարձել, որ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն 70 միլիոն դրամ է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին։

Այս հրապարակմանն արձագանքել էին մասնագետներ և նշել, որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

ԶՊՄԿ-ն պարզաբանում էր տարածել, թե ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլ»-ը հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։

Tert.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր, որ այդ նվիրատվության մեջ կոռուպցիոն ռիսկ կա, ավելին՝ դեռևս 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին 200 մլն դրամի նվիրատվություն էր արել։

Panorama.am-ը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին հարցրել է՝ արդյո՞ք ԶՊՄԿ-ի նման նվիրատվությունը միջազգային չափանիշներով գնահատվում է կոռուպցիոն երևույթ։

-Միջազգային չափանիշներով ցանկացած նման փոխանցում, իհարկե, պարունակում  է կոռուպցիոն ռիսկ։ Ես երբեք դրական չեմ ընդունում, որ ընդհանրապես գործարարները փոխանցումներ են անում հիմնադրամների, որոնք ինչ-որ ձևով կապված են պետական պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ։ Սա միջազգայնորեն ընդունված սահմանում է և նույնիսկ դրա հատուկ անվանումը կա՝ «Դու ինձ՝ ես քեզ»։

Այն սովորաբար ընտրությունների ժամանակ է արվում, բայց կարելի է տարածել նաև ոչ ընտրական փուլերի վրա, երբ ընտրական և ոչ ընտրական ժամանակահատվածում գործարարը նվիրատվություն է անում պետական պաշտոնյայի կամ կուսակցության  նախընտրական հիմնադրամին, հետագայում, եթե այդ կուսակցությունը, քաղաքական ուժը գալիս է իշխանության, արդեն համապատասխան օրենսդրությամբ լավացնում է նրանց գործունեության պայմանները։ Սա բնականաբար քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Այն միանշանակ է միջազգային պրակտիկայում ընդունված է։

-Արդյո՞ք այս կոռուպցիոն երևույթը կազդի Հայաստանի միաջազգային վարկանիշի վրա։

-Կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը մեր կազմակերպությունը հաշվարկում է, զուտ էթիկական չափանիշներից ելնելով, այն Հայաստանյան գրասենյակը, չի անում, այլ անում են ուրիշ կազմակերպություններ։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում՝ քարտուղարությունում կա բաժին, որն այդ տվյալները հետո վերցնում մշակում է, դրանով հաշվարկում է մեր պետության կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Բոլոր հարցերը չէ, որ մեր կազմակերպության հետազոտական խումբը նայում է և «Համաշխարհային տնտեսական ֆորումը» ունի այդ տիպի հարց։ Նրանք հարցումներ են անում փորձագետների, գործարարների շրջանում և այդ հարցումների հիման վրա են եզրակացություն տալիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել