Tert.am-ը գրում է.

ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը վարչապետի տիկնոջ հիմնադրամին կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«Միանշանակ կա կոռուպցիոն ռիսկ, ուղղակի պետք է հանգամանքները պարզել, այնուհետև հետաքննել։ Ինչո՞ւմն է գլխավոր խնդիրը կայանում․ նախ փոխկապակցվածությունը: Կառավարությունը տիրապետում է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի որոշակի քանակին և կառավարության ղեկավարի կնոջը տրվում է նվիրաբերություն, այդտեղ արդեն իսկ կա կոռուպցիոն ռիսկ։

Ինքնին արդեն կառավարության ղեկավարի կնոջը կամ ընտանիքին պատկանող հիմնադրամին ցանկացած նվիրատվություն ենթադրում է, իշխանական լծակները օգտագործելով կամ որոշակի ազդեցություն գործելով, պաշտոնեական դիրքը չարաշահելով, մարդկանց այլ կերպ շահագրգռելով, որոշակի նվիրատվության անվան տակ որոշակի եկամուտների ապահովում, սա կոռուպցիոն ռիսկ է»,- պարզաբանեց նա։

Ճշտող հարցին՝ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի իր բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնել, այս դեպքում ևս կա՞ կոռուպցիոն ռիսկ, նա արձագանքեց․ 

«Իհարկե կա, դա ձևական բնույթ է ավելի շատ կրում, ոչ թե բովանդակային։ Ձևական առումով ի պահ կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման, բայց բովանդակային առումով այդ բաժնետոմսերի կառավարիչն իրական սեփականատերն է, տվյալ դեպքում՝ Կառավարությունը»։

Հարցին՝ կառավարությունը նշում է, որ կոռուպցիայի դեմ է պայքարում հաջողություններ ունեն, հիմա ստացվում է ԶՊՄԿ-ի նվիրատվությունն Աննա Հակոբյանի հիմնադրամին կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, այդ դեպքում ի՞նչ պայքարի մասին է խոսքը, Սարգսյանն ասաց, որ դա ակնհայտ սուտ է և նման բան գոյություն չունի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել