Tert.am-ը գրում է.

Այսօր եկել ենք, որ իրենց զգուշացնենք՝ այնպես չէ, որ մեկ ամիս ձայն չենք հանել ուրեմն իրենց խաբեություններին զոհ ենք գնացել, չկարծեն՝ քնած ենք, մենք քնած չենք, մինչև վերջ գնալու ենք, գործը պետք է բացահայտվի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը։

«Ուզեն, թե չուզեն այս հարցին պետք է լուծում տալ, չտվեցին՝ ուրիշ միջոցների ենք դիմելու։ Եթե ինքը իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել, դա չի նշանակում որ մարդիկ հավատալու են իր ասած վարկածին։

Ի՞նչ են ասելու։ Ասելու են գործը դատարանում է, բայց դատարանը բացի պաշտոնական վարկածն առաջ հրելուց ի՞նչ է անում, ժամանակ է ձգում մեր ու ժողվրդի աչքերին թոզ փչելու համար։ Մենք ինչ փաստեր, փաստարկներ դնում ենք իրենց առաջ, շրջանցում են։ Դատավարության ընթացքում մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, բոլորը հակասություններ են։ Ո՞վ է բերելու հարցնի՝ ինչի՞ եք տարբեր բաներ ասում, երբ երկուսդ էլ նույն պահին նույն տեղն եք եղել»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել