Lurer.com-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը F-16 կործանիչներ է ուղարկում Հունաստան, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիային, չնայած այն հանգամանքին, որ Անկարան արդեն գումար է տրամադրել դրանց համար։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։

«Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։ Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք»,-ասել է Էրդողանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած հուլիսին ընդունել է պաշտպանական բյուջեի փոփոխություն, որն արգելում է ԱՄՆ վարչակազմին վաճառել Թուրքիային նոր F-16 կործանիչներ և դրանց արդիականացման բաղադրիչներ, քանի դեռ թուրքական ինքնաթիռները խախտում են Հունաստանի օդային տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել