«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դարձած դերասան Մոսո Կարապետյանը և Քրիստինա Հովհաննիսյանն ամուսնացել էին 2016 թվականին։ Զույգի ծանոթութունը տեղի էր ունեցել ԱՄՆ-ում։ 2018 թվականին Լոս Անջելեսում լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ Լեոն։ Սակայն այս ամենից որոշ ժամանակ անց Մոսոն և Քրիստինան սոցիալական իրենց էջերից հեռացրել էին համատեղ հրապարակումները և շուտով հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։
Արդեն այսօր Մոսո Կարապետյանի նոր սիրելին՝ Միշել Տոնոյանը, դերասանի մասնակցությամբ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որով էլ Մոսոն կիսվել էր հետևորդների հետ։ Հրապարակմանը կից Միշելը գրել էր.
«Իմ կես»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել