Tert.am-ը գրում է.

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝

Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը և ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն և իջեցված հրահանգ։

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդար լինելու միջոց, այլև՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս միջոցը Հայաստանում հասել է կատարելության։

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն։ 

Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։

Երեկ այդ մեխանիզմով դատարանը կրկին կալանավորեց զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին։ Դատավորը, ըստ էության, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ և կալանքի որոշում կայացրեց: 

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էլ իր հերթին քաղաքական պատվերից զատ, նաև թշնամու ջրաղացին ջուր լցնել է հիշեցնում։ Խաչատուրովին պատժում են, և դրանով նաև իրենց հավատարմությունն են հաստատում թշնամի երկրին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել