Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվում, որոնք ներկայացնում են Բելգորոդի նավթի պահեստում պայթյունների պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես են կրակակետերը օդից թռչում ներքև, որից հետո պայթյուններ են որոտում։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Այս մասին հայտնել է Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ հրդեհը պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածով։ Նրա խոսքով՝  ուկրաինական զինուժի երկու ուղղաթիռ է ներխուժել Ռուսաստանի տարածք։

«Նավթի պահեստում հրդեհը բռնկվել է ցածր բարձրության վրա Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Զոհեր չկան»,- գրել է նա։

Բելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել