Armenpress.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումն օգոստոսի 30-ից փոխադրվել Է օգոստոսի 31 Ուկրաինայի պետության ղեկավարի այցի ծրագրի ընդլայնման պատճառով, որն այժմ նախատեսում Է պետությունների ղակավարների դեմ առ դեմ բանակացություններ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան, նրա ելույթը հեռարձակել Է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը: «Այցի ծրագրի տարրերի ընդլայնման պատճառով, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների՝ նախագահ Բայդենի եւ նախագահ Զելենսկու հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին: Մենք ԱՄՆ-ի հետ համաձայնության եկանք այդ հանդիպումը մեկ օրով հետաձգելու շուրջն այն պատճառով, որ նախագահների հանդիպման ձեւաչափն ընդլայնվել Է, եւ այժմ կնախատեսի ոչ միայն պատվիրակություննների հանդիպում, այլեւ հանդիպում առանձնազրույցի ձեւաչափով»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



