Tert.am-ը գրում է․

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում ավելի քան 200 ընտանիքի ապահովել են խմելու ջրով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ վերջին երկու օրում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները շուրջ 15 տոննա խմելու ջուր են մաստակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Մինչև ջրային կայանում վերանորոգման և վերականգնողական աշխատանքների և Լեռնային Ղարաբաղի շրջաններում և քաղաքներում խողովակաշարի կառուցման ավարտը խաղաղապահներն ամեն օր կապահովեն տեղի բնակիչներին ջրով:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Ստեփանակերտ քաղաքի ինքնակառավարման մարմնի դիմումով պայմանավորված որոշում է կայացրել խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը: Կազմվել է ամենօրյա ջրամատակարարման գրաֆիկը: Այսօրվա դրությամբ՝ մոտ 10 տոննա խմելու ջուր է հատկացվել տեղի բնակչությանը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել