Ռազմական դրության ժամանակ մարդիկ նախկինում զենքեր էին պատրաստում այն ամենից, ինչ հնարավոր էր գտնել երկրում։ Ոչ բոլորը հնարավորություն ունեին զինամթերք կամ դրանց համար հումք գնելու։ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ևս նման խնդրի առջև էր կանգնել։ Երկրի ողջ արդյունաբերական ենթակառուցվածքները ոչնչացել էին ստրատեգիկ ռմբակոծության հետևանքով։ Այդ ժամանակ ճապոնացիներն ստեղծեցին յուրահատուկ նռնակներ՝ ամենաանհավանական նյութից։

Ճապոնացիները, որոնք հայտնի են իրենց գիտելիքներով և ճկունությամբ, որոշեցին նռնակներ պատրաստել ֆոսֆորից՝ կերամիկայի տարատեսակից։ Հենց դրանից հետո էլ աշխարհում ի հայտ եկավ «կերամիկական նռնակ» երևույթը։ Բացի ֆոսֆորից օգտագործվում էր նաև տերակոտա։

Նման նյութեր հնարավոր էր գտնել միայն Ճապոնիայում։ Նռնակները պետք է օգտագործվեին զինվորների և բնակիչների կողմից, եթե անհրաժեշտություն լիներ պաշտպանել թշնամուց։

Նռնակներն ունեին 8 սմ տրամագիծ, ինչպես նաև տարբերվող գույն ու ձև։ Կշռում էին ըդամենը 453 գ, թեթև էին և հեշտացնում էին զինվորների աշխատանքը։ Նման նռնակները հոշտությամբ նետվում էին և տեղափոխել հնարավոր էր մեծ քանակությամբ։ Արդեն այրած պատրույգը ոչ մի կերպ հնարավոր չէր հանգցնել, և նռնակը նետելու համար զինվորն ուներ միայն 4 վայրկյան ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել