Անտարկտիդայի սառը ջրերը լի են գաղտնիքներով։ Չնայած այն բանին, որ արդեն 21-րդ դարն է, գիտնականները շարունակում են այնտեղ հայտնաբերել ստորջրյա նոր կենդանիների և ուսումնասիրել ավելի վաղ հայտնի դարձածներին։

Անգլուխ հավ-ձուկ

Այս կենդանու պաշտոնական անվանումն է անգլուխ հավ-հրեշ, և դա իսկապես արդարացված է, քանի որայն չափազանց արտասովոր տեսք ունի։ Արարածը հայտնի է նաև որպես Էնիպնիաստես կամ «իսպանական պարուհի»։

Թե որքան վաղուց այս կենդանին գոյություն ունի՝ անհայտ է։ Առաջին անգամ ավստրալացի գիտնականները նրան նկատել են երեք տարի առաջ Հարավային օվկիանոսի ջրերում։ Գրեթե ողջ ժամանակը կենդանին անց է կացնում ջրի խորքերում՝ հազվադեպ դուրս գալով այնտեղից։ Այս վարդագույն արտասովոր կենդանին կարողանում է լողալով անցնել մինչև 1000 մ հեռավորություն, ինչը բավականին շատ է։ Գիտնականները կարծում են, որ քոչվոր կենսակերպն օգնում է նրան խուսափել գիշատիչներից և սնունդ հայթայթել։

Իսպանական պարուհին կարող է ունենալ մինչև 25 սմ երկարություն, իսկ գունավորումը կախված է չափսերից։ Փոքրիկ առանձնյակներն ունենում են վառ վարդագույն երանգ, առավել խոշորները՝ կարմրավուն-շագանակագույն են։ Հետաքրքրական է նաև, որ կենդանին կիսաթափանցիկ է, և պարզ երևում է նրա աղեստամոքսային համակարգը։

 

Անտարկտիկական բևեռային շնաձուկ

Այս գիշատիչը հայտնի է դեռևս 1930-ականների վերջերից և ունի յուրահատուկ արտաքին։ Բնակվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային հատվածներում և կարող է հասնել մինչև 1150 մ խորության։ Այսինքն՝ այս կենդանուն հանդիպելն այնքան էլ հեշտ չէ։

Ամենախոշոր առանձնյակը, որը երբևէ հանդիպել է գիտնականներին, ունեցել է ավելի քան 400 սմ երկարություն։

Անտարկտիկական հսկայական կաղամար

Սա իսկական հրեշ է կաղամարների շրջանում։ Կենդանատեսակի ամենախոշոր ներկայացուցիչը, որը հանդիպել է ձկնորսներին, ունեցել է մոտ 10 մ երկարություն և կշռել 500 կգ։ Անգամ կաղամարի աչքերն են հսկայական. ունեն 27 սմ տրամագիծ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել