Հավաստի պատճառներ կան հավատալու, որ աշխարհի ամենամեծ անապատի՝ Սահարայի տարածքում մի քանի հարյուրամյակ առաջ լիովին այլ կլիմա է եղել։ Տարածքը կանաչ և բերքատու է եղել. դրա հողերը սնվել են հսկայական լճից։ Ավազի փոխարեն խոշոր քաղաքներ էին վեր խոյանում։ Այս վարկածը հաստատում են միջնադարյան քարտեզները, ինչպես նաև Տիեզերքից արված լուսանկարները։
XVI-XVIII դարերին թվագրվող բազմաթիվ քարտեզներ կան, որոնցում Սահարայի փոխարեն գետեր են պատկերված, իսկ կենտրոնում լիճ ու խոշոր քաղաքներ են գտնվում՝ ժամանակակից մարդկությանն անծանոթ անվանումներով։ Որոշ քարտեզների վրա պատկերված են կենդանիներ, որոնք, իբր, ապրել են ներկայիս անապատի տարածքում։ Պաշտոնական գիտությունը հաստատում է, որ քարտեզները հավաստի են, իսկ դրանցում առկա տվյալները՝ իրական։ Աշխարհի տարբեր քարտեզագետներ իրենց քարտեզների վրա նույնն են պատկերել՝ Սահարայի գտնվելու վայրում ծաղկած բնություն, հարուստ կենդանական աշխարհ, խոշոր ու բնակեցված քաղաքներ։

Մի քանի տարի առաջ արբանյակից ստացված լուսանկարները ցույց են տվել, որ Սահարայի տարածքում իսկապես խոշոր գետե են եղել, որոնք այսօր ծածկված են ավազով։ Կենտրոնում է գտնվել Մեգա-Չադ անունով լիճը, որի տարածքը համեմատելի է եղել ծովերի հետ։ Եվ, դատելով քարտեզներից, այդ ամենը գոյություն է ունեցել ոչ այնքան վաղ անցյալում՝ մոտ 300-400 տարի առաջ։
Վարկածն առ այն, որ կլիման լիովին այլ է եղել, ապացուցում են նաև ոգիպտական հուշարձանների վրա արված պատկերները։ Հայտնի Սֆինքսի վրա, օրինակ, տեսանելի են ջրի հետքեր՝ իջած վերևից՝ անձրևի կաթիլների տեսքով։ Համաձայն ժամանակակից գիտնականների ունեցած տվյալների՝ Սահարայի ավազների տակ մեծ ծավալի ջրեր կան։

Բացի այս ամենից, միջնադարյան շատ քարտեզներում ու պատկերներում նաև այս վայրում կհանդիպեք պատկերված սպիտակամորթ մարդկանց։ Այսօ կան վարկածներ առ այն, որ Աֆրիկայում ոչ այնքան վաղուց ապրել են մարդիկ, որոնց արտաքինն էականորեն տարբերվում է Աֆրիկայի ներկայիս բնակիչների արտաքնից։ Աֆրիկացիների նախնիներն ունեցել են բաց մաշկ և բաց աչքեր։



