Աշխարհում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արտանետումների ավելի քան 55%-ն արտադրվում է ընդամենը 20 ընկերության կողմից։
Նոր ուսումնասիրությունը հայտնաբերել է պլաստիկի արտանետումների ողջ շղթան, և դրանք արտադրվում են մեկանգամյա պլաստիկի պոլիմերներ՝ գազավորվա հյութերի շշեր, դիմակներ և այլ իրեր արտադրող ընկերությունների կողմից։
Նախնական պոլիմերները, որոնք մատչելի եղանակով ստանում են արդյունահանվող վառելանյութից, կազմում են պոլիմերների ընդհանուր արտադրության շուրջ 98%-ը։ Գիտնականներն առանձնացրել են աշխարհի 1200 ձեռնարկություն, որոնք արտադրում են հինգ հիմնական տեսակի նախնական պոլիմերներ՝ պոլիպրոպիլեն, բարձր խտության պոլիէթիլեն, ցածր խտության պոլիէթիլեն, ցածր խտության գծային պոլիէթիլեն և պոլիէթիլենտերեֆտալատ։
Այս 1200 ձեռնարկությունները պատկանում են մոտ 300 տարբեր ընկերության, սակայն աշխարհում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արտանետումների շուրջ 90%-ն արտադրվում է 100 խոշորագույն ընկերությունների կողմից։ Դրանցից 20-ը գտնվում են պլաստիկե ճգնաժամի կիզակետում, քանի որ արտադրում են 55%-ը, ինչը 2019 թ. ընդհանուր առմամբ կազմել է 130 մլն տոննա։
Պոլիմերների խոշորագույն արտադրողներն են ExxonMobil-ն ու Dow-ը (ԱՄՆ), ինչպես նաև Sinopec-ը (Չինաստան)։ Գիտնականները նաև առանձնացրել են պոլիմերների արտադրության կապիտալի 100 խոշորագույն սեփականատերերին (առաջին հորիզոնականում Սաուդյան Արաբիան է), 100 խոշորագույն բանկերին, որոնք ֆինանսավորում են պոլիմեների արտադրությունը (առաջին հնգյակում ներառված են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ բանկերը)։
Մեկ շնչին բաժին ընկնող պլաստիկի արտանետումների թվով առաջատարներ են Ավստրալիան, ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան։ Ընդհանուր ծավալով առաջատարներ են Չինաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։



