Netflix հոսքային ծառայությունը թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է, որ նկարահանելու է «Էնոլա Հոլմս» ֆիլմի շարունակությունը:
«Էնոլա Հոլմս-2» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ:
«Շարունակությունն արդեն պատրաստ է: Միլի Բոբի Բրաունը և Հենրի Քավիլը վերադառնում են Էնոլա Հոլմսի աշխարհ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ֆիլմի առաջին մասը հեռուստադիտողների էկրաններին հայտնվեց 2020 թվականի սեպտեմբերի 23-ին: Ընդամենը մեկ օրվա ընթացքում կինոնկարը ձեռք բերեց հսկայական ժողովրդականություն:
Հայտնի է, որ նոր մասի ռեժիսորը կլինի Հարի Բրեդբին, իսկ սցենարիստը՝ Ջեք Թորնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել