Նրանք, ովքեր հետաքրքրվում են ստորջրյա հնագիտությամբ կամ լրջորեն զբաղվում են ստորջրյա գտածոների հայտնաբերամբ, տեղյակ են, որ խորտակված նավերը երկար չեն գոյատևում ջրի տակ։ Նույնը վեաբերում է Տիտանիկին, որի մնացորդները փոշու կվերածվեն արդեն 100 տարի անց։
Հենց այդ պատճառով էլ այսօր ակտիվ ուսումնասիրություններ են կատարվում, և մասնագետները փորձում են նավից վերցնել յուրօրինակ մասեր, հարուստների կողմից թողնված իրեր, ինչպես նաև առաջին հայացքից անպետք թվացող առարկաներ, որոնք, սակայն, նավի պատմության շնորհիվ մեծ արժեք են ձեռք բերել։

Ավելի քան 1500 մարդու կյանք խլած աղետը տեղի է ունեցել 1912 թ. ապրիլի 14-ին։ Նավը խորտակվել է այսբերգին հարվածելուց հետո։ Վերջին անգամ Տիտանիկը ջրի մակերեսին նկատել են գիշերը՝ ժամը 2։20։
Տասնյակ տարիներ են պահանջվել նավը գտնելու համար։ Եվ միայն 1985 թ. Ռոբերտ Բալարդը պատահաբար հայտնաբերեց այն։ Այդ ժամանակ Տիտանիկն արդեն իսկ ամբողջական տեսքի չէր, և այսօր դրա քայքայումը շտ արագ է ընթանում։ Բանն այն է, որ նավի վրա ապրում են տրիլիոնավոր բակտերիաներ, որոնք սնվում են թթված երկաթով։ Նրանք «ուտում են» նավը բոլոր կողմերից՝ ոչինչ չթողնելով։ Նավը փոքրանում է օրական 180 կգ-ով։
Այսօր բակտերիաների թիվը հասել է առավելագույնի. դրանք ավելի շատ են, քան երբևէ եղել են խորտակված նավի վրա։

1987-2002 թթ. նավի ուսումնասիրման իրավունք ստացավ ամերիկյան RMS Titanic ընկերությունը։ 6 անգամ կատարված պեղումների ժամանակ նավից հանվել է ավելի քան 6000 իր, որոնք այսօր 110 միլիոն դոլար արժեն։
Սակայն նավից անգամ մեկ կտոր ցամաք դուրս բերել հնարավոր չի եղել։ Ատլանտյան ջուրն այնքան է փչացրել մետաղը, որ անգամ գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ այն հնարավոր չի լինում ցամաք դուրս բերել, քանի որ ընթացքում քայքայվում է։
2012 թ.՝ աղետից 100 տարի անց, օբյեկտը վերցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ։ Կազմակերպությունը ցանկանում է իր հսկողության տակ առնել նավից դուրս բերված իրերի առուվաճառքի գործընթացը։



