Տարվելով մարդու բնավորությունն ուսումնասիրելով՝ մենք հաճած բաց ենք թողնում նրա արտաքնի որոշ հատկանիշներ։ Մարդու մարմնի առանձնահատկությունները կարող են նրա անհատականության մասին շատ տեղեկություններ փոխանցել։
Ականջները շատ բան կարող են օգնել բացահայտել։ Մեծ ականջները մարդուն ապրումակցությամբ են օժտում։ Նա ունակ է լինում լսել շրջապատող անձանց և զգալ նրանց խնդիրները։ Փոքր ականջներով մարդիկ առավելապես իրենց մասին են հոգ տանում։ Նրանք կարողանում են հստակորեն լսել իրենք իրենց և իրենց ցանկությունները։ Գլխին կպած ականջները մարդուն տալիս են հանգստություն։ Նման ականջներ ունեցող մարդիկ ձգտում են չառանձնանալ շրջապատից։

Քթի ձևը ևս պատմում է բնավորության մասին։ Խոշոր քթեր ունենում են պերֆեկցիոնիստները, իսկ փոքր քիթը վկայում է յուրաքաչյուր աշխատանք արագ ու որակյալ կատարելու ունակության մասին։ Մեծ քթի տեր անձինք կյանքում ուրախ և հանգիստ են լինում, իսկ փոքր քթեր ունենում են ընկերասեր անձինք։ Ուղիղ քիթը վկայում է նպատակասլացության և յուրաքաչյուր առաջադրանք կատարելու կարողության մասին։

Յուրաքանչյուր մարդու աչքի գույնը տարբեր է։ Սակայն գիտնականները հետաքրքրական փորձ են իրականացրել՝ համեմատելով մարդկանց աչքերի գույնն ու բնավորությունը։ Օրինակ՝ մուգ աչքեր, որպես կանոն, ունենում են մարդիկ, որոնք լիդերային հատկանիշներով են օժտված։ Նրանք նաև առավել հակված են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելուն։ Կապուտաչյա մարդիկ դիմացկուն են լինում, իսկ կանաչաչյաներն իրավիճակին վարպետորեն հարմարվելու կարողություն ունեն։



