Նրանք, ովքեր կարծում են, թե գոյություն ունեն մասնագիտություններ, որոնցով զբաղվելը վեր է կանանց ուժերից, չարաչար սխալվում են։ Ձեզ ենք ներկայացնում կանանց, որոնք հաղթահարելով բազմաթիվ բարդություններ՝ հասել են հաջողությունների։

Սյուզի Վոլֆ, «Ֆորմուլա-1»-ի բազմակի մրցանակակիր

Շոտլանդացի երիտասարդ աղջիկը կոտրում է բոլոր կարծրատիպերը ղեկին նստող շիկահերների մասին։ Սյուզի Վոլֆը վարում է վաղ մանկությունից։ Երբ նա 24 տարեկան էր, «Կարտինգով զբաղվող կանայք» կազմակերպությունը նրան ճանաչեց տարվա լավագույն վարորդ։ 2014 թ. աղջկան հրավիրեցին՝ մասնակցելու «Ֆորմուլա-1»-ին, որից հետո էլիտար մրցումներին մասնակցությունները շարունակական դարձան։

Այսօր շոտլանդուհին ակտիվորեն զբաղվում է միջազգային մրցումներում կանանց իրավունքների պաշտպանությամբ։ Նա հատուկ ֆոնդ է հիմնել այդ կապակցությամբ։ Վոլֆն ասում է, որ այսօր «Ֆորմուլա-1»-ի տնօրինությունն ու մասնակիցները գիտակցում են, որ սխալ են գործել՝ կանանց թիմերից հեռացնելով։ Այժմ բոլոր մրցումները բաց են հավասարապես և՛ տղամարդկանց, և՛ կանանց առջև։

Մարիա Էքլունդ, դիրիժոր

Ռուսական ծագում ունեցող շվեդուհի Մաիա Էքլունդը դարձել է օրկեստրի դիրիժոր, որտեղ մշտապես պատվավոր «պաշտոնը» զբաղեցրել էին տղամարդիկ։

Դեռ ուսանողական տարիներին նրան անհանգստացնում էր այն հարցը, թե ինչու՞ դիրորժուրայի ֆակուլտետն ավարտած աղջիկներն աշխատում են հնարավոր բոլոր վայրերում, բայց ոչ իրենց մասնագիտությամբ։ Պարզվեց, որ օրկեստրների ղեկավարներն այդ պաշտոնը վստահում են բացառապես տղամարդկանց։ Աղջիկը, սակայն, շատ աշխատեց և սկսեց տիրապետել մասնագիտության բոլոր գաղտնիքներին։ Նրան նկատեցին Ստոկհոլմում, ինչից հետո Մարիան աշխատանքի անցավ Բեռլինյան սիմֆոնիետում։ 2005 թ. նա դարավ Մեծ թատրոնի օրկեստրի դիրիժոր, որտեղ մինչ այդ չէին աշխատում կանայք։

Այս կանայք մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա՝ ի ցույց դնելով իրենց վճռականությունն ու նպատակասլացությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել