Կարծում եք՝ ամենափոքր հեծանիվները նրանք են, որոնք ունեն երեք անիվ և օգտագործվում են երեխաների կողմի՞ց։ Իրականում դա այդպես չէ։ Ամենափոքր հեծանիվը Սերգեյ Դաշևսկու կողմից է ստեղծվել և ունի ընդամենը 9,5 սմ երկարություն։

Տղամարդը ծնվել է Գերմանիայի ծովային Ռոստոկ քաղաքում։ Հայրը ռազմական ծովագնաց էր, այդ իսկ պատճառով ընտանիքը որոշ ժամանակ ապրել է արտերկրում, ապա տեղափոխվել Կրասնոդար՝ մոտ հարազատներին։

Գերմանիայից որպես հիշատակ հայրը բերել էր գերմանական որակյալ, երկանիվ հեծանիվ։ Այն երկար ժամանակ օգտագործելուց հետո նա վթարի է ենթարկվել, որի հետևանքով խիստ վնասվել է ոտքը։

Կրտսեր Դաշևսկին դպրոցն ավարտեց ոսկե մեդալով և ֆիզիկական կուլտուրայի իրական վարպետ էր։ Նրա գլխավոր «ունակությունը» դպրոցական տարիքում 40 ձգում անելն էր ձողի վրա, ինչն այլ ոչ մի աշակերտի չէր հաջողվում։ Տղան սիրում էր ուսումնասիրել անգլերեն։

Մասնագիտությամբ Սերգեյը կոմպրեսորային ցանցերի ինժեներ էր, սակայն այնքան էլ չէր սիրում իր մասնագիտությունը, այդ իսկ պատճառով սկսեց ճանապարհորդել աշխարհով մեկ։ Ամեն ինչ փոխվեց, երբ տղամարդը մի ամսագրում նկատեց ամերիկյան եռանիվ «Վեկտոր» հեծանվամոբիլի անոնսը։ Մեկնաբանությունում նշված էր, որ կոնստրուկցիան կարող է 60 կմ/ժ քամու օգնությամբ հասցնել ցանկացած վայր։ Դաշևսկին կասկածեց այդ հանգամանքի ճշմարտացիության վրա, նոր աշխատանքի անցավ և առաջին աշխատավարձով կառուցեց ամերիկյան կոնստրուկցիային նման մեկ այլ սարք։ Դրանից հետո մի քանի տարի շարունակ վարում էր այդ կոնստրուկցիան տեղի ճանապարհներին։

1989 թ. Լիտվայում անց էր կացվում հեծանվամոբիլների մրցաշար։ Սեգեյին աշխատավայրից թույլատրեցին արձակուրդ վերձնել և օգնեցին նրա պատրաստած հեծանվամոբիլը հասցնել մրցույթի անցկացման վայր։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում էր 20 կոնստրուկցիա, սակայն Սերգեյի համար դրանք մրցակիցներ չէին։ Երբ Դաշևսկին սկսեց վարելը՝ բոլորը հետ մնացին։ Կազմակերպիչները, տեսնելով ամենը, կանգնեցրին տղամարդուն, քանի որ կարծում էին, որ թաքնված շարժիչ ունի կոնստուկցիան։ Սակայն, ի վերջո, Դեշևսկին հաղթանակ տարավ և ստացավ գումար՝ որպես մրցանակ։ Այսօր նա հնարավորություն ունի հայտնվելու Գինեսի ռեկրդների գրքում՝ որպես ամենափոքր հեծանվի հեղինակ։ Դաշևսկին այժմ ցանկանում է օպտիմիզացնել իր հայտնագործությունը՝ նվազեցնելով դրա երկարության չափը ևս 1 սմ-ով, որից հետո կգրանցի ռեկորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել