Այլ երկրների ավանդույթները հաճախ կտրականապես տարբերվում են մեր ավանդույթներից։ Օրինակ՝ Ճապոնիայում արյան խումբը չափազանց կարևոր է. ահա թե ինչու։

Ճապոնացիները վաղուց չեն օգտագործում հորոսկոպը. այժմ Ծագող արևի երկրում մարդու բնավորությունը կանխորոշում են նրա արյան խմբով։ Դեռևս նախորդ դարի 20-ական թվականներին մշակված մեթոդն ավելի ուշ հայտնիություն ստացավ, սակայն այսօր կիրառվում է երկրի ողջ տարածքում։

Տեսությունը, որը կոչվում է կեցու-եկի-հաթա, այնքան լայն տարածում ունի, որ սեփական արյան խումբն իմանալը շատ հեշտ է ստացվում. դրա համար հարկավոր չէ լաբորատորիա այցելել։ Խոշոր քաղաքներից շատերում տեղադրված ավտոմատ սարքավորումները վայրկենական տալիս են հարցի պատասխանը։

Ճապոնացիները համարում են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ լավագույն հատկանիշներն ունեն՝ ճկուն մտածողություն, անկախության և հարմարվողականության ունակություններ։

Տեսությունը նաև թերություններ ունի։ Դրանցից մեկը՝ կամավոր կամ առանց ցանկության խտրականությունն է, որն ի հայտ է գալիս, եթե մարդը «ոչ բարենպաստ» արյան խմբի է տիրապետում։ Ճապոնացիները վատագույն արյան խումբը համարում են վերջինը՝ չորրորդը։ Բանն այն է, որ նման արյան խումբ ունեցող մարդկանց շատ դժվար է բնութագրելը, իսկ ճապոնացիները խորհրդավոր մարդկանց տանել չեն կարողանում։

Այն մարդիկ, որոնք իրենց ինքնակենսագրականներում նշում են «ոչ բարենպաստ» արյան խմբի մասին, սովորաբար աշխատանք գտնել չեն կարողանում կամ դա անում են մեծ դժվարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել