«Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչա­պետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռևս այն ժամանակներից, երբ նա լրագ­րող էր:

Մեր տեղեկություններով՝ ԱԳ նա­խարար Արա Այվազյանին նախարարու­թյունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խո­սակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է և աշխատանքում իրեն չի արդարացնում:

Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաև հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել