NASA-ի Space Launch System (SLS) լուսնագնացի փորձարկումն ընդհատվել է շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով, ինչի պատճառով 2021 թ. նոյեմբերին դրա՝ Լուսին բարձրանալը չի ստացվի։
SLS լուսնագնացը նախագծվել է տիեզերագնացներին 2020-ականների կեսերին կամ վերջին Լուսին հասցնելու համար։ Այս համակարգը NASA Artemis լուսնային ծրագրի անբաժանելի մասն է կազմում։ Գործակալությունը լուսնագնացի մշակման համար շուրջ 18 միլիարդ դոլար է ծախսել։
SLS-ի հիմնական մասը հավաքվել է Միսիսիպի նահնագում՝ Սենթ-Լուիսում գտնվող Սթենիս տիեզերական կենտրոնում։ Շաբաթ օրը պետք է թողարկվեին և 8 րոպեում աշխատեցվեին դրա չորս հզոր РС-25 շարժիչները։
Սակայն փորձարկման մեկնարկից մեկ րոպե անց շարժիչը վերահսկողը բուն վերահսկողություն իրականացնողին հրահանգ է ուղարկել՝ շարժիչն անջատելու մասին։ Բանն այն է, որ չորրորդ շարժիչը ծածկող ջերմային վահանի կողքին բռնկում է նկատվել, ինչից հետո շարժիչը դադարել է պատշաճ գործել։
Ամենայն հավանականությամբ գործակալությունը կկրկնի փորձարկումը։ SLS-ի համար աշխատող թիմը ցանկանում է, որ շարժիչները միաժամանակ աշխատեն առնվազն 250 վայրկյան։ Շաբաթ օրը դրանք միաժամանակ գործել են ընդամենը 60 վայրկյան։
Նոր փորձարկումը սկսելու համար հարկավոր է ևս 4-5 օր։ Եթե կարիք առաջանա, որ NASA-ն փոխարինի շարժիչները նորերով, ապա դա կխլի լրացուցիչ 7-10 օր։
«Առաջընթացը, որը մենք գրանցեցինք, տպավորիչ է։ Եվ ոչ, սա ձախողում չէ, սա պարզապես փորձարկում է։ Մենք շտկումներ կիրականացնենք և ի վերջո կհասնենք Լուսին», - նշել է NASA-ի աշխատակից Ջիմ Բրիդենստայնը։



