Armenpress.am-ը գրում է․

Անգլիական Սոլսբերի քաղաքի  տաճարը ժամանակավորապես վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մեր դռները փակ էին սկսած այն ժամանակից, երբ երկիրն անցավ կորոնավիրուսի  հետ կապված սահմանափակումների հինգերորդ մակարդակին, սակայն այսօր  Անգլիայի առողջապահության ազգային համակարգը հասարակության ներկայացուցիչներին  մեր շենք է հրավիրում շատ կարևոր բանի համար»,-ասվում է Սոլսբերիի տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել