Armenpress.am-ը գրում է․
Անգլիական Սոլսբերի քաղաքի տաճարը ժամանակավորապես վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մեր դռները փակ էին սկսած այն ժամանակից, երբ երկիրն անցավ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հինգերորդ մակարդակին, սակայն այսօր Անգլիայի առողջապահության ազգային համակարգը հասարակության ներկայացուցիչներին մեր շենք է հրավիրում շատ կարևոր բանի համար»,-ասվում է Սոլսբերիի տարածած հաղորդագրությունում: