Tert.am-ը գրում է․

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:

Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը:

Վերոնշյալի վերաբերյալ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս ոմանք պնդում են, որ խայտառակ կապիտուլյացիան, Արցախի հանձնումը ու Հայաստանի 3-րդ Հանրապետության տապալումն այս իշխանությունների հանցավոր տգիտության, ապիկարության ու հիմարության արդյունք է։ Ես համաձայն չեմ եւ շարունակում եմ կարծել, որ երկրի կործանման պատճառը դավաճանությունն է։ Ու նաեւ կարծում եմ, որ գալիք Հայաստանում պետք է վերականգնվի մահապատիժը` որպես դավաճաններին վերացնելու օրինական եղանակ»։

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում է արել՝ նշելով. «Ձեռագիր դիմումը Արարատ Միրզոյանի գործակալական հավաքագրման անձնական գործից է (личное ДЕЛО): Դատելով Միքայել Մինասյանի ձեռքի թղթապանակի հաստությունից՝ նրա ձեռքին է նաև Արարատ Միրզոյանի բանվորական գործը (Рабочее ДЕЛО): Անձնական գործի թղթապանակում ընդամենը մի քանի թուղթ է լինում, իսկ բանվորական գործը կարող է հասնել հատորների: Բանվորական գործի մեջ են явка-ները, донос-ները, գործակալին վճարելու անդորագրերը, մի խոսքով գործակալի ամբողջ գործունեությունը»:

Փաստաբան Ամրամ Մակինյանը ևս անդրադարձել է հրապարակված փաստաթղթին՝ գրելով. «Ազգային անվտանգության ծառայությունը մեկ բան ունի անելու՝ հարուցել քրեական գործ, Արարատ Միրզոյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, կալանավորել և ցուցմունք վերցնել դավաճանական գործունեության վերաբերյալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել